ԿԳՄՍ նախարարությունը հրավիրում է մանկավարժի որակավորում ունեցողներին՝ զորակոչված ուսուցիչներին փոխարինելու
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.
«Սիրելի մանկավարժներ
Պատերազմական իրավիճակով պայմանավորված` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ զորակոչվել են։
Կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու և զորակոչված ուսուցիչներին փոխարինելու նպատակով այն մասնագետները, որոնք ունեն մանկավարժի որակավորում, այս պահին չունեն աշխատանք կամ ունեն համատեղությամբ աշխատելու հնարավորություն, կարող են [email protected] էլփոստին ուղարկել իրենց տվյալները (անձնագրի, դիպլոմի պատճենները):
Խնդրում ենք դիմումի մեջ նշել այն մարզերն ու համայնքները, որտեղ ուսուցիչները կարող են աշխատել, ինչպես նաև կոնտակտային հեռախոսահամար»։