«Չելսին» երկարաձգեց պայմանագիրը Տուխելի հետ
«Չելսին» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ պայմանագիրը մինչև 2024 թվականը երկարաձգելու մասին:
Ակումբն ընդգծել է, որ երբ Տուխելը թիմ էր հրավիրվել, նրա հետ համաձայնեցվել էր, որ պայմանագիրը կերկարաձգվի Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում:Տուխելն այս տարվա հունվարին էր գլխավորել «Չելսին»՝ փոխարինելով Ֆրենկ Լեմպարդին: Նրա օրոք թիմը ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց և դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Contract extension to June 2024 for Thomas Tuchel.