211652_close_icon
views-count63992 դիտում article-date 14:21 04-06-2021

ՀՀ ՊՆ ծառայողի կողմից վրաերթի ենթարկված 8-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունիսի 3-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 8-ամյա Օդիսսեյ Պավլովինը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել մայիսի 28-ին, Մասիսի բժշկական կենտրոնից։

Այդ օրը, ժամը 09։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 32-ամյա Լյուդվիգ Մայիլյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Դիմիտրով գյուղի Արտաշատյան խճուղում վրաերթի էր ենթարկել Օդիսսեյին։

Վարորդը փախուստի չի դիմել և ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարապետյանի գլխավորությամբ, քանի որ պարզվել է՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր