18044 դիտում
17:30 10-08-2015
ՀՀ գլխավոր դատախազության բաժնի պետի կողմից վրաերթի ենթարկված 11-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով` օրեր առաջ հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 11-ամյա Վալեր Զոհրաբյանը:
Փաստի առթիվ Հայաստաի քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչության Վաղարշապաի քննչական բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանտսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/07/61317/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 4-ին ժամը 15:10-ի սահմաններում Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 31-ամյա Արթուր Ոսկանյանը Մաշտոցի փողոցի թիվ 10 շենքի դիմաց իր վարած Infiniti մակնիշի 34 FN 759 ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 11-ամյա Վալեր Զոհրաբյանին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
64298 դիտում
14:21 04-06-2021
ՀՀ ՊՆ ծառայողի կողմից վրաերթի ենթարկված 8-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
64304 դիտում
10:41 29-12-2018
Վանաձորում վրաերթի ենթարկված 13-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)