31309 դիտում
09:56 11-05-2020
ՀՀ ՊՆ ծառայողի կողմից Բերդ քաղաքում վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանի կողմից ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ մայիսի 10-ին, «Բերդ» բժշկական կենտրոնում Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ՝ 58-ամյա Արայիկ Զաքարյանի մահվան փաստով։
Մայիսի 9-ին, ժամը 21։15-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Մինաս Կարապետյանը իր վարած Opel Astra մակնիշի 36 CՏ 068 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի փողոցում վրաերթի էր ենթարկել Ա. Զաքարյանին։ Վերջինս էլ տեղափոխվել էր հիվանդանոց։
Դեպքի վայր էին ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետի պաշտոնակատար Ղազարյանի գլխավորությամբ։
Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Կարապետյանը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
64301 դիտում
14:21 04-06-2021
ՀՀ ՊՆ ծառայողի կողմից վրաերթի ենթարկված 8-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
16852 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ