1967 դիտում
10:43 04-06-2021
Հայաստանում թանկացումներ են արձանագրվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում մեկ տարվա ընթացքում արձանագրված գնաճը կազմել է 9 տոկոս: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ոչ պարենային ապրանքների շուկայում այս տարվա մայիսին, ապրիլի հետ համեմատ, պահպանվել է գների կայուն մակարդակ: Բայց, չնայած սրան, մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետությունում գրանցվել է կահույքի եւ կահավորանքի, գորգերի եւ հատակի ծածկերի 0.2 տոկոս գնաճ:
Թանկացել են նաեւ ապակե ամանեղենը, ճաշասպասքը եւ տնային կահ-կարասին, կենցաղային եւ այգեգործական գործիքները: Բացի այս, ինչպես եւ կանխատեսում էին մասնագետները, գնաճ արձանագրվել է նաեւ կոշիկի շուկայում 0.5 տոկոսի չափով: Իսկ հագուստի շուկայում թեեւ գնաճ չի արձանագրվել, բայց պահպանվել է նախորդ ամսվա գների մակարդակը: Փոխարենը փոքր-ինչ նվազել են բնակարանի նորոգման եւ սպասարկման համար նյութերի գները 0.3 տոկոսով, դեղագործական ապրանքներինը՝ 0.2 տոկոսով:
Ի դեպ, չեն նվազում նաեւ ոսկերչական զարդերի գները. դրանք թանկացել են 0.7 տոկոսով: Իսկ խոշոր կենցաղային սարքերը թանկացել են 0.8, կենցաղային փոքր էլեկտրական սարքերը՝ 1.2 տոկոսով»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2955 դիտում
09:13 19-09-2020
Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն․ «Ժողովուրդ»
1709 դիտում
09:26 11-03-2014
Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից հետո սպասվում են էլեկտրաէներգիայի թանկացումներ․ Ժողովուրդ
6628 դիտում
10:45 28-08-2015
Առաջիկայում խոշոր թանկացումներ են սպասվում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2266 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1753 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1513 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»