211652_close_icon
views-count2225 դիտում article-date 20:32 03-06-2021

Լեոնարդո. ՊՍԺ-ն ճիշտ արեց, որ հեռացրեց Տուխելին

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն մեկնաբանել է ակումբի որոշումը, որը ժամանակին բաց թողեց գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելին և պաշտպան Տիագո Սիլվային:
 
Նախորդ տարվա ամռանը փարիզցիները որոշեցին չերկարաձգել պայմանագիրը Սիլվայի հետ, իսկ դեկտեմբերին Տուխելը հեռացվեց աշխատանքից: Ֆուտբոլիստն ու մարզիչը միացան «Չելսիում», որի հետ նվաճեցին Չեմպիոնների լիգան:
 
«Ինչպես ե՞մ ընդունել ՉԼ-ում Տուխելի հաղթանակը: Սա ֆուտբոլ է, որտեղ ամեն ինչ կպատահի: Ես ուրախ եմ: ՊՍԺ-ն ճիշտ որոշում կայացրեց՝ հեռացնելով Տուխելին: Բոլոր ակումբներն էլ որոշակի փուլեր են ապրում:
 
Ինչ վերաբերվում է Տիագո Սիլվային: Ուրախ էի նրան տեսնել եզրափակիչում, թեպետ նա վնասվածք ստացավ», ասել է Լեոնարդոն:

Նմանատիպ նյութեր