211652_close_icon
views-count3006 դիտում article-date 20:08 03-06-2021

Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդականի պաշտոնից

Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Նա մնում է ԱՀ նախագահի խորհրդականը՝ հասարակական հիմունքներով: Այս մասին NEWS.am-ին հայտեց Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը  Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական էր նշանակվել 2020 թվականի հունիսի 8-ին։  Նա 2000-2007 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:

Նմանատիպ նյութեր