211652_close_icon
views-count2360 դիտում article-date 10:54 01-06-2021

Դատապարտյալը՝ պատգամավորի թեկնածու. «Իրավունք»

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության նախընտրա­կան ցուցակում երկրորդ համարը «Սաս­նա ծռեր» զինված խմբավորման պարագ­լուխներից Վարուժան Ավետիսյանն է:

Հի­շեցնենք, որ դեռևս այս տարվա փետր­վարին հրապարակվեց դատավճիռ, ըստ որի, «Սասնա ծռերի» գործով ոստիկան­ների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի, Պավել Մանուկյանը՝ 10, իսկ Վա­րուժան Ավետիսյանը՝  9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Իսկ թե ինչ­պե՞ս ստացվեց, որ ազատազրկման դատապարտվածը դարձավ ԱԺ պատգամա­վորի թեկնածու, «Իրավունքը» հե­տաքրքրվեց «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ցուցակի առաջին համարից՝ Վահե Գասպարյանից:

-Վարուժան Ավետիսյանը դեռ չի դա­տապարտվել, որովհետև դեռ ատյաններ կան, որով պետք է անցնի՝ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում: Այնպես որ, նա այժմ դատապարտված չէ:

Փաստորեն, նիկոլական Հայաստա­նում ոստիկանի սպանության մեջ ոչ մի­այն մեղադրվողը, այլև դատապարտվա­ծը կարող է մնալ ազատության մեջ հերիք չէ, մի հատ էլ առաջադրվել որպես պատ­գամավորի թեկնածու»։

Մանրամասն՝ այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր