211652_close_icon
views-count45351 դիտում article-date 10:06 30-05-2021

Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. BMW-ն բախվել է բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին ու բախվել ծառին. վարորդին հիվանդանոց են տեղափոխել 2 երիտասարդ տղաներ, ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ մայիսի 30-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում դեռևս ինքնությունը չպարզված անձը ( իգական սեռի) BMW մակնիշի  27 MO 027 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում՝ Մատենադարանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը 2 երիտասարդ տղաների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և այդ երիտասարդները  իրենց ավտոմեքենայով նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության Երևան քաղաքի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ:

Փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին  դարձել է ոչ շահագործելի:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել  ճանապարհային ոստկանության  1-ին  սպայական գումարտակի  3-րդ դասակի ծառայողները ՝ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

 Վթարի մասին  Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբելյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր  Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է  վարորդի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը օտարերկրյա քաղաքացի, 26-ամյա Մոնիկա Կ.-ն է, ով բնակվում է Աջափնյակ վարչական շրջանում:

   Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր