Պատրաստ ենք ցանկացած պահի զորքերը հետ քաշել, դեէսկալացիան կարելի է հենց այսօրվանից սկսել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցեցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Նորք Մարաշի գրասենյակ և խոսել սահմաններում տիրող իրավիճակի մասին և նշել, որ հայկական կողմը պատրաստ է ցանկացած պահի զորքերը ետ քաշել, հայտնում է Tert.am-ը։
«Մենք սպասում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ազդանշանին, որ պայմանավորվածությունը ձեռք է բերված Ադրբեջանի իշխանությունների հետ, հետո գործընթացը սկսենք և դեէսկալացիան կարծում եմ, այո, կարելի է հենց այսօրվանից սկսել, մենք պատրաստ ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նաև անդրադարձավ Պաշտպանության նախարարության հայտարարություններին, որ, եթե ադրբեջանական կողմը ետ չքաշի զորքերը, մեր կողմը պատրաստ է համապատասխան գործողություն իրականացնել: