211652_close_icon
views-count1525 դիտում article-date 10:15 28-05-2021

Ադրբեջանը փորձում է Հայաստանի տարածքում սանձազերծել լայնածավալ ռազմական գործողություններ. Նարեկ Մինասյան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին առաջացած պայթյունավտանգ իրավիճակը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու նպատակով այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին, Ռուսաստանին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին առաջարկ ներկայացրեց. ըստ ԱԽ նիստում Փաշինյանի հրապարակած պլանի՝ երկու կողմերի զինված ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից մինչեւ Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի սահմանից, սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող:

Ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում այս առաջարկը, կհամաձայնի՞ Ադրբեջանը, թե՞ ոչ, ինչո՞ւ է Հայաստանը հապաղում դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, եւ արդյոք դեռ պե՞տք է սպասելիքներ ունենալ ՀԱՊԿ-ից. այս հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ.

- Պարոն Մինասյան, մեր սահմանին իրավիճակը ոչ միայն չի հանդարտվում, այլեւ այսօր լուսադեմին մեր 6 զինծառայողներ գերեվարվել են ադրբեջանցիների կողմից: Կան այսպիսի տեսակետներ, որ իրավիճակի այս լարումը երեկ ԱԺ-ում վարչապետի հայտարարությունների, ՀԱՊԿ-ի քննադատության պատասխանն էր: Համամի՞տ եք այդ գնահատականի հետ, ինչով եք պայմանավորում այս լարվածությունը:

- Գնահատականի հետ համամիտ չեմ, կարծում եմ գործ ունենք ավելի բարդ եւ ընդարձակ գործընթացի հետ: Աանհրաժեշտ է իրավիճակի փոփոխությունը դիտարկել մայիսի 12-ից ի վեր: Այս ավելի քան 2 շաբաթվա ընթացքում մենք ականատես ենք դարձել Ադրբեջանի կողմից իրավիճակի միտումնավոր լարման փորձերին. օրինակ, հաճախակիացել են սահմանին զինծառայողների ձեռնամարտերի դեպքերը, տեղի ունեցավ հայ զինծառայողի սպանություն, գերեվարվեց 6 հայ զինծառայող: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է մեծացնել լարվածությունը սահմաններին եւ իրավիճակի հետագա զարգացումը տանել իր համար ցանկալի սցենարով՝ այն է Հայաստանի տարածքում սանձազերծել լայնածավալ ռազմական գործողություններ, ինչի արդյունքում նա կկարողանա լուծել ինչ-ինչ հարցեր, որոշակի նպատակներ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր