211652_close_icon
views-count8501 դիտում article-date 09:12 27-09-2020

Դավիթ Տոնոյանը Անջեյ Կասպշիկին տեղեկացրել է, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակը։ Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը: Նշենք, որ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: «Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր