211652_close_icon
views-count1304 դիտում article-date 20:19 27-05-2021

Արսեն Զախարյանը ճանաչվել է «Դինամոյի» տարվա լավագույն խաղացողը

Մոսկվայի «Դինամոն» հայտարարել է 2020/21 մրցաշրջանում թիմի լավագույն խաղացողի անունը:
 
Երկրպագուների քվեարկությունում հաղթել է 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը ստացել է ձայների 26,94%-ը:
 
Երկրորդը Սեբաստյան Շիմանսկին է (23%), երրորդը՝ Կոնստանտին Տյուկավինը (15,26%)
 
Արսենն իր նորամուտը «Դինամոյի» հիմնական կազմում նշեց նոյեմբերին՝ «Տամբովի» հետ արտագնա խաղում: Այդ ժամանակից ի վեր նա անցկացրել է 13 խաղ, դարձել 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պատանի ֆուտբոլիստը բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը՝ անգինայի պատճառով:
 

Նմանատիպ նյութեր