211652_close_icon
views-count1577 դիտում article-date 18:20 14-05-2021

Արսեն Զախարյանը լիովին արժանի էր հավաքականի հրավերին. «Դինամոյի» մարզիչ.

Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սանդրո Շվարցը մեկնաբանել է այն փաստը, որ թիմի 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակ՝ Եվրո-2020-ի համար:
 
«Նա այդ հրավերին լիովին արժանի էր: Դա այս մրցաշրջանում նրա աշխատանքի գնահատականն էր: Արսենն իրեն չի խնայում մարզումներում և լավ է դրսևորում իրեն խաղադաշտում:
 
Զախարյանը մեծ տաղանդ ունի, որը դեռ պետք է զարգացնի: Ուրախ եմ, որ այսքան երիտասարդ հասակում ֆուտբոլիստը ազգային հավաքական է հրավիրվում», ասել է գերմանացի մասնագետը:

Նմանատիպ նյութեր