57144 դիտում
13:08 26-05-2021
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 25-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով շպրտվել ու բախվել է Kia-ին. Nissan-ի վարորդը դիմել է փախուստի, վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։40-ի սահմաններում Խանջյան փողոցի թիվ 13/10 հասցեի դիմաց ինքնությունը չպարզված անձը Nissan մակնիշի անհայտ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 40-ամյա Էրիկ Գաբրիելյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շպրտվել ու բախվել է Kia մակնիշի ավտոմեքենային, իսկ Nissan-ի վարորդը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, ավտոմեքենայով դիմել է փախուստի։
Վրաերթի ենթարկվածը թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ն. Ստեփանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Սերգեյ Սարդարյանը և հայտնել, որ վրաերթը ինքն է կատարել, Nissan-ն էլ տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9339 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին