Խուզարկությամբ թմրամիջոցներ ու ռազմամթերք է հայտնաբերվել․ ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, համագործակցելով ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հետ, մայիսի 19-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերեցին ու Շենգավիթի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքում բնակվող երկու երիտասարդի, երկուսն էլ՝ 27 տարեկան։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի և «a-PVP» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված՝ 180 գրամ քաշով։ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում խուզարկվեց նրանցից մեկի բնակարանը։ Իրավապահները հայտնաբերեցին «Ֆ-1», տիպի նռնակ, կանեփի թփեր և այլն։ Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել։ Նրանք կալանավորվել են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]