211652_close_icon
views-count4295 դիտում article-date 22:48 25-05-2021

«Զիջելու տեղ չունենք ո՛չ բանակցություններում, ո՛չ էլ այս կերպ, բանակցում են, թող բանակցեն Արցախի համար». Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը մայիսի 24-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը, գյուղերի փոխանակման կամ հանձնման մասին չէ։

«Ես տեսել եմ մամուլում գոյություն ունեցող փաստաթուղթը։ Ես իրավասու չեմ այդ ամենը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել, որովհետև փաստաթուղթն ինձ չի ուղղված, և փաստաթղթի մասին այնքանով գիտեմ, որքանով դուք։ Եթե չեմ սխալվում, այդ փաստաթուղթն ամբողջական տարբերակն է։ Փաստաթղթում գյուղերի հանձնման մասին բան չկա։ Դրանով հանձնաժողով է ստեղծվում, որի գործունեությունը միտված է նրան, որ լուծի սահմանային խնդիրներ։

Գյուղերի փոխանակման, հանձնման մասին խոսք գոյություն չունի, խոսքը վերաբերում է հանձնաժողովի ստեղծման մասին։ Տավուշի մարզում ադրբեջանական հողեր կան, որոնք գտնվում են մեր հսկողության տակ, և կան հայկական տարածքներ, որոնք գտնվում են… Խոսքն անկլավների մասին է՝ Ոսկեպար, Բարխուդարլու, և այլն, քարտեզով դա ադրբեջանական տարածք է նշված։ Ես ուրիշ քարտեզ չունեմ, Դուք ունե՞ք»,- ասել էր իշխանական պատգամավորը։

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Տավուշի հետ կապված պատգամավորի հայտարարությանը, նշեց, որ եթե այդ գյուղերն իշխանության ներկայացուցիչների համար «անկալվներ» են կամ «ադրբեջանական հողեր», ապա իրենց համար հայրենիք են, հետևաբար՝ այստեղ ո՛չ բանակցելու կարիք կա, ո՛չ էլ քննարկելու հարց, ինչպես չի եղել վերջին 20-30 տարում։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր