211652_close_icon
views-count2662 դիտում article-date 21:42 25-05-2021

Լուիս Սուարես․ Լա Լիգայում «Ատլետիկոյի» հետ այս չեմպիոնությունն ավելի արժեքավոր էր, քան՝ «Բարսելոնայի»

«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր թիմի հետ Իսպանիայի չեմպիոնությունը նվաճելու մասին։

«Երկրպագուների համար սա շատ դիտարժան էր։ Հիանալի էր, բայց նաև շատ դժվար այն ճանապարհի պատճառով, որ ես ստիպված եղա անցնել։

Սա ցույց տվեց, թե ինչ արժեք ունի Լա Լիգայում առաջին հորիզոնականը։ Իհարկե, այս մրցաշարում «Ատլետիկոյի» հետ հաղթանակն ավելի մեծ արժեք ունի, քան՝ «Բարսելոնայի»։ Այս տիտղոսը շատ մեծ նշանակություն ունի ինձ համար։

Մենք շատ ենք տառապել։ Ես մտածում եմ երեխաներիս, կնոջս մասին ․․․ նրանք գիտեն , թե ես որքան եմ տառապել։ Երբեք չեմ մոռանա, թե երեխաներս որքան ուրախացան Լա Լիգայի այս չեմպիոնությունից հետո։ Կնոջս հետ էի խոսում տեսազանգով, ու նա ինձ հետ լաց էր լինում։ Փողերը չեն կարող երջանկություն պարգևել։ Նա գիտի, թե ես որքան դժվարությունների միջով եմ անցել։

Ես շատ էի տանջվում, երբ «Բարսելոնան» հեռացրեց ինձ հիմնական թիմի հետ մարզումներից։ Ինձ անհանգստացնում էր ծունկս, ու ես սկսեցի ավելի քիչ ժամանակ անցկացնել երեխաներիս հետ, որպեսզի լավ բուժում ստանամ և վերադառնամ իմ նորմալ վիճակին»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր