2419 դիտում
12:18 25-05-2021
Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք՝ իրենց․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին. News.am
Այսօր մենք տարբեր դաշինքներով ենք հանդես գալիս ընտրություններին, և չեմ կարծում՝ սա այն ակտուալ թեման է, որի վերաբերյալ մենք պետք է ինչ-որ բանավեճեր կամ քննարկումներ ծավալենք։
Ինչպես հայտում է News.am-ը, այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ հարաբերություններ են իր և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև, կա՞ն տարաձայնություններ և արդյո՞ք տարաձայնություններն այն աստիճանի են, որ իրենք չեն կարողացել միավորվել մեկ դաշինքում։
«Դուք ճանաչու՞մ եք երկու մարդու, որոնց միջև ընդհանարապես որևէ տարաձայնություն չլինի, միգուցե միայն զույգերի մոտ է նման բան լինում։ Չեմ կարծում, որ իրականում սա այն թեման է, որ արժանի է քննարկման։ Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք՝ իրենց ճանապարհով»,-ասաց Քոչարյանը:
Նա նկատեց, որ ընտրությունների ժամանակ բոլորը բոլորի հետ մրցակից են. «Բայց այս ընտրությունների ժամանակ կան մրցակիցներ, որոնց հետ կան անհաղթահարելի տարաձայնություններ Հայաստանի ապագայի նկատմամբ, անվտանգության հարցերում եւ այլն: Դրա համար մրցակցային դաշտում կան մրցակիցներ, որոնց հետ ուղղակի հնարավոր չի որեւէ համագործակցություն: Դրա շուրջ մենք ավելի առարկայական խոսակցություն կարող ենք ունենալ, երբ որ բոլոր դաշինքները գրանցվեն եւ մասնակցողների ֆորմատը պարզ լինի բոլորի համար»:

Նմանատիպ նյութեր
3837 դիտում
16:26 28-04-2021
Ես տեսնում եմ խնդիր, որ մենք գնում ենք ռեպրեսիաների ճանապարհով. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
Այս բաժնից
967 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1024 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
709 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը