211652_close_icon
views-count2602 դիտում article-date 22:12 24-05-2021

Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի առաջնության տարվա խորհրդանշական հավաքականում. Whoscored

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը WhoScored կայքի վարկածով ընդգրկվել է Ա Սերիայի այս մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում, հայտնում է Armsport.am-ը:

Նա կայքի կողմից ստացել է 7,3 միավոր։ Ամենաբարձր՝ 7,6 միավոր են ստացել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Նապոլիի» առաջատար Լորենցո Ինսինյեն։

Ա Սերիայի արդեն ավարտված մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Նմանատիպ նյութեր