Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի տարվա խորհրդանշական հավաքականում
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան մարզական հեղինակավոր Goal.com կայքի վարկածով ընդգրկվել է Գերմանիայի` 2015/16 առաջնության տարվա խորհրդանշական հավաքականում:
Կայքը Մխիթարյանի վերաբերյալ նշել է. «Հայ ֆուտբոլիստը իսկական սխրանք գործեց` մրցաշրջանի ընթացքում «Բորուսիայի» կազմում դառնալով 20 գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ խորհրդանշական հավաքականում 3-ական ներկայացուցիչ ունեն «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»:
Դարպասապահ. Լորիս Կարիուս «Մայնց»
Պաշտպաններ. Դավիդ Ալաբա` Բավարիա», Ջոնաթան Թա` «Բայեր», Այտակ Սուլու` «Դարմշտադտ», Մատս Հումելս «Բորուսիա» Դ:
Կիսապաշտպաններ. Թոմաս Մյուլեր` «Բավարիա», Մահմուդ Դաուդ «Բորուսիա» Մ., Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» Դ.:
Հարձակվողներ. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ «Բորուսիա» Դ., Ռոբերտ Լևանդովսկի «Բավարիա», Խավյեր Էրնանդես (Չիչարիտո)` «Բայեր»: