211652_close_icon
views-count28841 դիտում article-date 23:29 23-05-2021

Երևանում՝ «Թումոյի» այգում հսկայական բարդին քամու հետևանքով արմատախիլ է եղել ու տապալվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Երևանում ուժեղ քամու հետևանքով, Հալաբյան փողոցում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բակում՝ ժողովրդին հայտնի «Թումոյի» այգում, հսկայական բարդին արմատից պոկվել և տապալվել է:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր