211652_close_icon
views-count2289 դիտում article-date 18:48 23-05-2021

ՀՀ ՊՆ-ն և Հայաստանում Իրանի դեսպանությունը հերքել են այն լուրերը, թե Իրանում կարող են հայ զինծառայողներ գտնվել

Պաշտպանության նախարարությունն ամիսներ առաջ քննարկումներ է ունեցել իրանցի գործընկերների հետ, որոնց արդյունքում լուրերը, թե Իրանում կարող են հայ զինծառայողներ գտնվել, չեն հաստատվել, ասված է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:

«Ինչպես նախօրեին, տարբեր լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան մեկնաբանել էր պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը չի տիրապետում որևէ տվյալի` Իրանի Իսլամական Հանրապետությունում գեթ մեկ հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ:

Իր հերթին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»:

Հավելենք, որ խնդրի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը, դեռ ամիսներ առաջ, քննարկումներ է ունեցել իրանցի գործընկերների հետ, որոնց արդյունքում լուրերը, թե Իրանում կարող են հայ զինծառայողներ գտնվել, չեն հաստատվել»,- ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր