Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Մայիսի 23-ին, 24-ին սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 23-26-ը ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: