211652_close_icon
views-count5623 դիտում article-date 17:42 19-05-2021

Իրականում ինչի՞ մասին է զգուշացնում ԱՄՆ պետդեպարտամենտը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱՄՆ-ը Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ չորրորդ աստիճանի, իր երկրին քաղաքացիներին  խորհուրդ տալով չմեկնել Հայաստան։ Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը, սակայն զգուշացման մեջ խոսվում է նաեւ սահմանային լարվածության մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Իհարկե, սեփական ժողովրդի անվտանգությամբ  անհանգստացած պիտի լինի իրեն հարգող յուրաքանչյուր երկիր, սակայն ուզում ենք ասել, որ այդ չարիք կորոնավիրուսը երեկ չէ, որ Հայաստանում նման աճ տվեց ու երեկվանից չէ, որ  վտանգավոր են դարձել հայաստանյան սահմանային ճանապարհները։

Նման զգուշացումներին սովորաբար հետեւում են լուրջ իրադարձություններ։ 

Իրականում ինչի՞ մասին է զգուշացնում ԱՄՆ պետդեպը»:

Նմանատիպ նյութեր