211652_close_icon
views-count9317 դիտում article-date 17:02 19-05-2021

Երևանում կառուցվող բարձրահարկ շենքի պատճառով իրեն տուժած համարող ընտանիքը պնդում է՝ շինարարությունը կատարվում է կոպտագույն խախտումներով. ո՞վ է ճիշտ, ո՞վ՝ սխալ, պարզ չէ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ մայիսի 18-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, որտեղ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտային կից Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքի 12 տան բնակիչ Վարոս Եսայանը իր մտահոգությունն էր հայտնել, որ իր տան հարևանությամբ կատարվում է բարձրահարկ շենքի կառուցում, և կառուցապատողի կողմից թույլ են տրվել կոպտագույն խախտումներ։

Հրապարակումից կարճ ժամանակ անց SHAMSHYAN.com-ը էլեկտրոնային նամակ է ստացել ««ԷՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ տնօրեն Արտակ Ալեքսանյանից, ով պարզաբանել է, որ Վ, Եսայանի հայտնած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ 

Այսօր՝ մայիսի 19-ին, SHAMSHYAN.com-ի հետ զրույցում Վ. Եսայանը պնդում էր իր հայտնածը՝ ասելով, որ կառուցապատողը խեղաթյուրում է իրականությունը և իր հայտնած տեղեկությունները հավաստի են։ 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է Վ. Եսայանի պարզաբանումը՝ խնդրի վերաբերյալ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտային կից՝ Նար-Դոսի փողոց 1-ին նրբանցքի 12 տան բնակիչ Վարոս Եսայանը, հոգնել էր պատկան կառույցներին անպատասխան նամակներ ուղարկելուց: Բանն այն էր, որ նրա տան ցանկապատից ուղիղ մեկ մետրի վրա կառուցվում էր բարձրահարակ շենք, որի արդյունքում տունը մթնել է և արև չի հասնում:  

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, Վարոսը բազմիցս դիմել էր, որ գոնե իրեն փոխհատուցում տրամադրերն, վաճառեր այդ բնակարանը և տեղափոխվեր, բայց ապարդյուն:  

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հուսահատ բնակիչը նշել էր, որ իր երկու անչափահաս երեխաների և ընտանիքի համար այդտեղ ապրելը դարձել էր վտանգավոր: Ասել էր, որ շինարարության ժամանակ վնասվել էր իր տան կոյուղին, տան վրա ճաքեր էին առաջացել և փակվել էր տեսադաշտը: Ըստ նրա՝ իր մյուս հարևանների հետ կառուցապատողը եկել էր համաձայնության, բայց իր հետ՝ ոչ:

Պարզել էինք նաև, որ շինարարությունը սկզբից կատարվել էր առանց շինթույլտվության, հետո էին ստացել թույլտվությունը՝ անտեսելով շենքի հետնամասում ապրող բնակիչների իրավունքները: 

Ավելի ուշ SHAMSHYAN.com-ը փաստաբան Վարազդատ Ասատրյանի կողմից ««ԷՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ տնօրեն Արտակ Ալեքսանյանի անվամբ պարզաբանում էր ստացել նշված խնդրի վերաբերյալ, որը ներկայացրել էինք ստորև.  

«Հերքման պահանջ

«Արտակարգ իրավիճակ Երևանում. Կենտրոնում կառուցվող բարձրահարկ շենքը պատուհաս է դարձել բնակիչների համար» վերտառությամբ հոդվածի մասով «ԷՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ընկերությունը ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծ 47/1 հասցեում իրականացնում է շինարարական աշխատանքներ համապատասխան շին. թույլատվության հիմքով։ Շինարարությունը ուղեկցվում է բոլոր անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերով, օրինական է։  

www.shamshayan.com ինտերնետային կայքում 18.05.2021թ. տեղադրված «Արտակարգ իրավաիճակ Երևանում. Կենտրոնում կառուցվող բարձրահարկ շենքը պատուհաս է դարձել բնակիչների համար» վերտառությամբ հոդվածում ոմն Վարոս Եսայանի հայտնած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, սուտ են, մասնավորապես՝      

«ԷՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ կողմից ՀՀ, ք. Երևան, Տիրգրան Մեծ 47/1 հասցեում իրականացվող շինարարությունը ուղեկցվում է բոլոր քաղաքաշինական փաստաթղթերով  /շին. թույլտվություն՝ 01/18-98211-1357/,     Վարոս Եսայանը չի հանդիսանում իրավատեր ՀՀ, ք. Երևան, Նար Դոս 1-ին նրբանցքի թիվ 12 տան մասով, վերջինս անգամ հաշվառված չէ այնտեղ,    

ՀՀ, ք. Երևան, Նար Դոս 1-ին նրբանցքի թիվ 12 տունը չի գտնվում է 1 մետր հեռավարության վրա ՀՀ, ք. Երևան, Տիրգրան Մեծ 47/1 հասցեում իրականացվող շինարարությունից, այլ հեռու է մոտ՝ 30 մետր,      ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծ 47/1 հասցեում կառուցվող շենքի և  ՀՀ, ք. Երևան, Նար Դոս 1-ին նրբանցքի թիվ 12 տան միջև առկա են բնակելի տներ, որպիսի փաստի առկայությունը ինքին բացառում է Վ. Եսայանի պնդումը, թե իբր կառուցվող շենքի և Նար Դոս 1-ին նրբանցքի թիվ 12 տան միջև հեռավորությունը 1 մետր է,      

Վարոս Եսայանը «ԷՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ կողմից ստացել է գումար, որպիսի փաստը թաքցնում է,     ՀՀ, ք. Երևան, Նար Դոս 1-ին նրբանցքի թիվ 12 տան կոյուղին շինարարության հետևանքով չի վնասվել, իսկ այդ տունը կառուցված է քաղաքաշինական նորմերի խախտմամբ և սեյսմիկ չէ։

Հարգանքով՝ «ԷՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ Տնօրեն՝ Արտակ Ալեքսանյան»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Սմբատ Պետրոսյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր