24702 դիտում
11:31 14-04-2018
Երևանի սրտում տեղի ունեցած շինարարությունը կատարվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությամբ. այդ մասին պնդում են պատասխանատուները՝ արձագանքելով SHAMSHYAN.com-ի հրապարակմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 13-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նյութ էր հրապարակել այն մասին, որ Երևանի սրտում՝ Թումանյան-Աբովյան փողոցների ներսի հատվածում, Աբովյան 11 շենքի հարևանությամբ, ապօրինի կերպով արդեն քանի օր է՝ շինարարություն է ընթանում:
Հրապարակումից հետո խնդրին պարզաբանում տվեց սեփականատիրոջ ներկայացուցիչ Գագիկ Հակոբջանյանը, ով ներկայացրեց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ կապված շինարարության հետ և ասաց. «Մենք, դեռևս 2010 թվականին ունենալով այս տարածքը, դիմել ենք Երևանի քաղաքապետարան և նրանց կողմից տրվել է համապատասխան որոշում: Մենք ներկայացրել ենք մեր ծագիրը՝ այստեղ բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու և 2017 թվականին ստացել ենք շինթույլտվություն: Տարածքը անմխիթար վիճակում ձեռք ենք բերել, հիմա մաքրում ենք և կատարում շինհրապարակի ցանկապատի տեղադրման աշխատանքներ:
Շենքը ունենալու է 3 ստորգետնյա հարկ, որպես ավտոկայանատեղի, բացվելու են նոր աշխատատեղեր: Բնակիչները իզուր են ցեխ շպրտում մեր հասցեին, թե իբր մենք շինթույլտվություն չունենք կամ կառույցը շինարարական նորմերի խախտումով է կառուցվում: Ամեն բան արվում է օրենքի տառին համապատասխան: Այն տարածքը, որ բնակիչները մատնացույց են անում, որպես կանաչ գոտի և ենթադրում, որ ծառերը հատվելու են, դա նույնպես աբսուրդ է, մենք այդ տարածքում շինարարություն չենք կատարելու, դա մնալու է նույնը, ուղղակի այն ցանկապատում ենք բնակիչների անվտանգության համար: Մեր միջոցներով վերանորոգելու ենք հարևանությամբ գտնվող խաղահրապարակը, ինչպես նաև Աբովյան 11 շենքի կոյուղատարերը, որոնք վթարային են: Կառուցվող շենքը հարևան շենքերից հեռու է լինելու 20 մետր, իսկ համապատասխան փորձաքննությունն էլ փաստում է, որ այդ հեռավորության դեպքում 8 հարկանի շենքը չի խանգարի հարևան շենքերի բնակիչներին արևի լույս ու ջերմություն ստանալուն:
Կառուցվող շենքի ցուցանակը մի քանի տարի է՝ փակցված է և բնակիչները այցելել են, մեզ մոտ քննարկել ենք, մենք նրանց ցույց ենք տվել անհրաժեշտ փաստաթղթերը, եկել ընդհանուր հայտարարի, սակայն հիմա նրանց նման վարվելակերպի նպատակը, իմ կարծիքով, միայն մեր հասցեին ցեխ շպրտելն է»:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/13/1093697/]հայտնել [/url]էինք, որ արդեն մի քանի օր է՝ Սայաթ-Նովա-Նալբանդյան-Թումանյան-Աբովյան փողոցների ներսի հատվածում, ուր «ասեղ գցելու» տեղ չկա, առանց բնակիչներին տեղյակ պահելու և մարդկանց կարծիքն իմանալու, առանց նրանց իրավունքները հաշվի առնելու, մասնավորեցվել էր փոքրիկ կաթսայատունը, որը երկար տարիներ սպասարկել էր շենքերին, ոչնչացնում էին երկար տարիների պատմություն ունեցող հաստաբուն ծառերն ու կանաչ գոտին, որպեսզի տեղը բազմաֆունկցիոնալ շենք կառուցեն:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տարածքի բնակիչ Աշոտ Ամիրզադյանը նշել էր, որ իրենք դիմում են գրել քաղաքապետարան, ինչին ի պատասխան՝ ասել են. «Նախագծման թույլտվություն է տրվել, կառուցվող շենքը պետք է բաղկացած լինի ստորգետնյա ավտոկայանատեղիից և 8 հարկերից: Իսկ ներկա պահին կառուցապատողի կողմից ներկայացված նախագիծը գտնվում է ուսումնասիրման փուլում: Եթե ուսումնասիրման ընթացքի մեջ է, այս շինարարությունն ինչպե՞ս հասկանանք: Մեր իրավունքները խախտվել են, մենք տեղյակ չենք, թե ինչ շինություն է կառուցվում, չենք կարողանում փորձագետ բերել, որպեսզի հասկանանք՝ այդպիսի շենք կարելի է այստեղ կառուցել, թե ոչ: Մեզ ցույց են տալիս դեռևս 2017թ. որոշման նախագիծ, որը մեզ չի բավարարում, մենք ասում ենք` տվեք մեզ այս պահին եղած փաստաթղթերը, որպեսզի կարողանանք առարկայական քննարկում կազմակերպել»:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+