1279 դիտում
11:12 18-05-2021
ՀՀ ԱԽ քարտուղարը Նասրուլլո Մախմուդզոդային ներկայացրել է Սյունիքում տիրող ներկա իրավիճակը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույց է տեղի ունեցել:
Հեռախոսազրույցի ընթացքում Արմեն Գրիգորյանը Նասրուլլո Մախմուդզոդային է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը այս պահին:
Նասրուլլո Մախմուդզոդան կարևորել է հարցի խաղաղ կարգավորումը և պատրաստակամություն հայտնել աջակցել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված մեխանիզմների իրագործման ուղղությամբ:
Արմեն Գրիգորյանը կարևորել է մայիսի 19-ին անցկացվելիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որպես սույն խնդրի քննարկման նպաստավոր հարթակ:
Խոսակցության ընթացքում Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն որևէ փաստական հիմք չունեն՝ այս առումով կարևորելով ադրբեջանական զինված ուժերի շուտափույթ ու լրիվ դուրսբերումը այդ տարածքներից:
Իր կողմից Նասրուլլո Մախմուդզոդան հավելել է, որ Տաջիկստանի նախագահ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից արդեն տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ այս խնդրով ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների կոմիտեի նիստի շրջանակներում հարցի համապարփակ քննարկման նպատակով:

Նմանատիպ նյութեր
859 դիտում
16:49 13-03-2023
ԱԽ քարտուղարը և ՆԱՏՕ-ի նախկին քարտուղարը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
Այս բաժնից
427 դիտում
18:36 25-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
388 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
862 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը