211652_close_icon
views-count18334 դիտում article-date 17:35 17-05-2021

Ռոբերտ Քոչարյանը թողնում է պաշտոնը ԱՖԿ «Սիստեմա» տնօրենների խորհրդի կազմում

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կթողնի պաշտոնը ռուսաստանյան ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի կազմում:
ԱՖԿ «Սիստեմա»-ի այսօր տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ հունիսի 26-ին տնօրենների խորհուրդը կընտրի նոր տնօրեններ, որոնք կփոխարինեն Ռոբերտ Քոչարյանին և Անդրեյ Դուբոբսկովին:

 

Ընդհանուր առմամբ, տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված է 12 մարդ։

 

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ ընտրվել էր ԱՖԿ «Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին։
 

Նմանատիպ նյութեր