211652_close_icon
views-count2373 դիտում article-date 15:01 17-05-2021

Կապիտուլյանտը փորձում է կոմունիկացիա անվան տակ մարդկանց շփոթության մեջ գցել. Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ձեր սեփական տան մի քանի մետրը էլ ավելի կարևորողներ, դուրս եկեք լիրիկայից և վերադարձեք իրականություն: Գոյություն ունի այսպես ասած «Մեղրիի միջանցք» արտահայտությունը, որին կապիտուլյանտը տալիս է կոմունիկացիա անվանումը: Սա հերթական բառակռուտիտն է, սիրուն բառ, որով փորձում է նա հրամցնել և մոլորեցնել ձեզ, ձեր գլխի տակ փափուկ բարձ դնելով: Սա միայն կույրը չի կարող տեսնել, քանի որ առանց փամփուշտի Սև լճի տարածք ներխուժուման հետ մեկտեղ կատարվում է այդ գործընթացը:

Կապիտուլյանտը փորձում է կոմունիկացիա անվան տակ մարդկանց շփոթության մեջ գցել, իբրև բոլորովին այլ բան է: Բայց մարդիկ պետք է հասկանան, որ կոմունիկացիան միայն շփումը չէ, անունը դրել են կոմունիկացիա, բայց խոսքը Մեղրիի միջանցքի և ՀՀ-ի շատ այլ բնակավայրերի մասին է: Այն իր մեջ ներառում է անվտանգության սպասարկման ոլորտների խնդիր,միջանցքը հենց դա էլ նշանակում է` կոմունիկացիաների ամբողջական համակարգ` անվտանգության համակարգ:

Դրա մեջ կմտնի և´ նյութական մասեր և´ վերահսկողություն, ու էլի նմանատիպ բաներ, որոնց մասին այս կապիտուլյանտ իշխանությունը ուղղակի չի խոսում:

Ամեն դեպքում, խնդիրն ու խոսքը վերաբերվում է Մեղրիին, որին թշնամին մոտենում է քայլերով իսկ այդ քայլերը երաշխավորում է Արցախի 75%-ը ժողովրդից գաղտնի սկուտեղի վրա թշնամուն նվիրած կապիտուլյանտ իշխանությունը` գերագույն գլխավոր կապիտուլյանտի հետ միասին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր