211652_close_icon
views-count5861 դիտում article-date 21:45 16-05-2021

Վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սեւ լճի տարածքը. Նաիրա Զոհրաբյան

Բանակցությունների արդյունքը մեզ համար դրական է եւ վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սեւ լճի տարածքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Երբ գա վաղը

Քիչ առաջ 5-օրյա բանակցությունները ադրբեջանցիների հետ ավարտվեցին։ 

Ինչպես ինձ փոխանցեցին Սյունիքից՝ բանակցությունների արդյունքը մեզ համար դրական է եւ վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սեւ լճի տարածքը։

Հուսանք, որ երբ գա վաղը ադրբեջանական զինուժը իրապես կլքի Սեւ լճի տարածքը եւ ամենակարեւորը՝ դա չի լինի Հայաստանի մեկ այլ տարածքի ինքնիշխանության հաշվին։

Օրինակ՝ Տիգրանաշենի (Քյարքի)»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր