211652_close_icon
views-count4979 դիտում article-date 18:54 16-05-2021

Այս օրհասական պահին ավելորդ չէր լինի հիշել, թե ինչ է եղել ուղիղ 27 տարի առաջ՝ այս օրը... 1994թ. մայիսի 16-ին. Սենոր Հասրաթյան

«Երկիրն անտեր է, եթե նրա ղեկին հայտնվել է պետականության զգացողությունից զուրկ պատահականություն: Վիճակն, առավել քան օրհասական է, եթե այդ պատահականությանը շրջապատում են մեկի հիվանդ կամքին ենթակա հարյուրավոր պատահականություններ», իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՊԲ նախկին մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Իսկ, երբ այդ ամենին գումարվում է պետականության անվտանգության թիվ մեկ երաշխավոր հանդիսացող ինստիտուտի, այն է՝ բանակի հանդուրժողականությունը, Երկիրն ունենում է այն, ինչ այսօր մենք ունենք...

Ի դեպ, այս օրհասական պահին ավելորդ չէր լինի հիշել, թե ինչ է եղել ուղիղ 27 տարի առաջ՝ այս օրը... 1994թ. մայիսի 16-ին՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի միջնորդությամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների և Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի մասնակցությամբ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման արդյունքում գործողության մեջ դրվեց դրանից օրեր առաջ հակամարտ կողմերի միջև զինադադար հաստատելու վերաբերյալ Բիշկեքում ձեռք բերված համաձայնությունը...

Հիշեցնեմ, որ այդ դեպքում պարտադրողը հայկական կողմն էր...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր