211652_close_icon
views-count41293 դիտում article-date 11:14 16-05-2021

Գորիսում ծեծի են ենթարկել Տաթև բնակավայրի վարչական ղեկավարին ու նրա եղբորը. մարզի ոստիկանապետի հանձնարարականով դեպքի հանգամանքները պարզվում են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում քրեական հետախուզության բաժանմունքի ավագ  օպերլիազորի կողմից ստացված  օպերատիվ տեղեկությունների փատով:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,   մայիսի 13-ին  ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ  է ստացել, որ մայիսի 11-ին ՝ժամը 22:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 64 հասցեում՝ Ակսել Բակունցի անվան  թիվ 1 ավագ դպրոցի շենքի հարևանությամբ, անհայտ անձինք ծեծի են ենթարկել Տաթև գյուղի բնակիչներ, 37-ամյա Գոռ Մինասյանին և 30-ամյա Զարզանդ Մինասյանին:

 Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանի հանձնարարականով՝ ստացված օպերատիվ տեղեկությունները պարզվում են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Գ. Մինասյանը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ  Զ. Մինասյանը՝ նրա եղբայրը:

 Ոստիկանությունը ձեռնարկում է անհաժեշտ միջոցառումներ Գ. և Զ. Մինասյաններին ոստիկանության Գորիսի  բաժին հրավիրելու, դեպքի հանգամանքները, ինչպես նաև մասնակից անձանց  ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր