211652_close_icon
views-count2569 դիտում article-date 19:47 15-05-2021

Գյուղացիների շրջանում խուճապ չկա, բոլորը իրենց տներում են, ուղղակի անորոշ վիճակ է. Ակների գյուղապետ. News.am

Ադրբեջանցի զինվորականները չեն հեռացել Սյունիքի սահմանամերձ Ակներ գյուղի մոտ գտնվող բարձունքից, նրանք շարունակում են այնտեղ մնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ակների համայնքապետ Սպարտակ Մինասյանը:

«Նրանց տեղակայումն այնքանով է վտանգավոր, որ մեր գյուղը եւ Գորիս քաղաքը անմիջապես իրենց հասանելի են դառնում: Գյուղացիների շրջանում խուճապ չկա, բոլորը իրենց տներում են, ուղղակի անորոշ վիճակ է, սպասում ենք` ինչ է լինելու: Մուրադովն էլ արդեն եկել է, բանակցությունները շարունակվում են, տեսնենք` գոնե այսօր  մի համաձայնության գան»,-ասաց Մինասյանը:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նմանատիպ նյութեր