211652_close_icon
views-count3148 դիտում article-date 22:02 14-05-2021

Դեռ ամիսուկես առաջ քարտեզի վրա ներկայացրել եմ վտանգները... Աշոտյան

Մինչ Հայաստանը վիժվածքի համառ ջանքերով եւ վիժվածքապարկերի թրքաբարո մեյմունություններով մխրճվում է ընտրությունների ֆրիկ-շոու մեջ, մինչ մեզ հրամցվում են «բուհերը ծախենք», «երեխեքի գլուխների շոյենք», «ՍԴ որոշումը կարդանք» տիպի հիմարություններ, ադրբեջանա-թուրքական պլանները մեր հանդեպ խորանում են։

Նշված քարտեզը հերթականներից է, որտեղ Ադրբեջանի եւ Թուրքիայի փորձագետները Հայաստանն ու Արցախը կոմունիկացիոն «թիքաների» են բաժանում։

Ուշադրություն դարձրեք Նախիջեւան-Գորիս-Լաչին-Շուշի-Ստեփանակերտ-Աղդամ ավտոճանապարհի գործարկման ախորժակի վրա։

Ասեմ, իմանաք։ Ռազմավարական կարեւորության առումով սա Մեղրիի հատվածին քիչ է զիջում։

Ավելին, Սյունիքը վերեւից կտրելու եւ Նախիջեւանը Շուշիի ու Աղդամի հետ ուղղակի կապելու սպառնալիք է։

Այսինքն Սյունիքի նկատմամբ թյուրքական ծրագրերը միայն գծային չեն, այլեւ կլաստեռային։
Դե դուք էլ շարունակեք ընտրություններ խաղալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր