211652_close_icon
views-count2472 դիտում article-date 19:04 14-05-2021

Պետք է պարզել` ռազմական դրությամբ ընտրությունների չեղարկումն արդյո՞ք բեմականացում չէ

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ռազմական դրության հաստատման և արտահերթ ընտրությունների չեղարկման դեպքում գործընթացի սահմանադրական կարգավորման հարցին։

Վարդան Այվազյանի խոսքով` Սահմանադրությամբ արգելված չէ ռազմական դրության սահմանումը նույնիսկ այն դեպքում, երբ կառավարության անդամները ժամանակավոր պաշտոնակատարներ են, որովհետև ռազմական դրությունը նույն արտակարգ իրավիճակն է, նույն պայմաններն են, որոնք կախված չեն պետական իշխանություններից կամ ժողովրդից, և ռազմական դրությունն, ըստ էության, ֆորսմաժորային իրավիճակ է։

«Ուղղակի անհրաժեշտ է այլ տեսակետից քննարկել խնդիրը, թե արդյո՞ք գործող իշխանությունն այս դրսևորումներն արհեստական կերպով չի բեմականացնում որպես թատերական ներկայացում, որպեսզի հիմք ստեղծի ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու, անորոշ ժամանակով հետաձգելու համար։ Ավելի ճիշտ կլինի խնդրին նայել այս տեսանկյունից, քան իրավականության դիրքից, իսկ ռազմական դրության սահմանման համար առհասարակ որևէ ակտով սահմանափակում չկա»,– նշեց իրավագետը։

Այվազյանի փոխանցմամբ` ռազմական դրություն հայտարարում է կառավարությունը, իսկ հետո իրավունքի ուժով Ազգային ժողովն անհապաղ 24 ժամվա ընթացքում հրավիրում է արտահերթ նիստ, որտեղ կա՛մ հաստատում, կա՛մ վերացնում է ռազմական դրության ռեժիմը։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր