1761 դիտում
14:02 14-05-2021
Ժողովրդավարական երկրները պետք է ՀՀ կողքին լինեն. կանադացի սենատորի արձագանքն Ադրբեջանի գործողություններին
Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը վտանգավոր ու ագրեսիվ է որակել Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանին: Այս մասին նա նշել է Twitter-ի իր միկրոբլոգում.
«Ժողովրդավարական երկրները պետք է Հայաստանի կողքին լինեն: Ադրբեջանի զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումը վտանգավոր և ապօրինի ագրեսիվ գործողություն է, որն ընդգծում է չդադարող սպառնալիքը, որին շարունակում է առերեսվել Հայաստանի ժողովուրդը»,-նշել է սենատորը:
Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել:
Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել:
Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Նմանատիպ նյութեր
12611 դիտում
11:20 11-10-2014
Մանվել Գրիգորյանին զայրացրել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունը, բայց նրա արձագանքն ավելի խոսուն է
801 դիտում
13:39 17-04-2020
Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի արձագանքն Արցախում տեղի ունեցած ընտրություններին
Այս բաժնից
568 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
436 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից