1117 դիտում
13:49 14-05-2021
2021-2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում հատկացվել է 10 տեղ
ՀՀ կառավարության մայիսի 13-ի նիստում հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների՝ 2021-2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Համաձայն Կառավարության որոշման՝ հատկացվել է 10 տեղ՝ համապատասխան բաշխմամբ:
Տեղերն ըստ մասնագիտությունների բաշխելիս հաշվի են առնվել.
ՀՀ տնտեսության կարիքներից բխող և (կամ) միջազգային մակարդակին համապատասխանող գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող մասնագետների անհրաժեշտությունը՝ տեղեր հատկացնելով բնական, հասարակական, հայագիտական և հումանիտար գիտությունների ու ճարտարագիտություն և տեխնոլոգիա բնագավառներում, բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների (ըստ հաստիքացուցակի) թվաքանակը, տարիքային շեմը (65-ից բարձր), ձևակերպված դոկտորանտների թիվը, ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը:
Նախագծի ընդունումը կապահովի գիտության ոլորտի կադրային ներուժի արդյունավետ վերարտադրությունը, կնպաստի գիտության ոլորտի՝ բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներով համալրմանը, ինչպես նաև հանրապետության կարիքների բավարարման համար անհրաժեշտ նոր հետազոտական ուղղությունների կայուն զարգացման կադրային հենքի ապահովմանը:

Նմանատիպ նյութեր
1152 դիտում
16:52 20-05-2021
Գործադիրը հաստատեց 2021/2022 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը. Հատկացվել է 151 տեղ
873 դիտում
22:19 30-06-2022
Տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի 2021-2022 ուսումնական տարվա փակման հանդիսությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ