211652_close_icon
views-count1377 դիտում article-date 09:25 14-05-2021

Որոշ քաղաքական ուժեր դեռևս փնտրտուքների մեջ են․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած նրան, որ նախընտրական ցուցակները պետք է մինչև մայիսի 26-ը քաղաքական ուժերն արդեն ներ­կայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց որոշ քաղաքական ուժեր դեռևս փնտրտուքների մեջ են:

Այդ թվում՝ դեռևս չեն կարողանում որևէ քաղաքական ուժի հետ դաշինքավորվելու համաձայնության գալ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությանը, Զա­րուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ազգային օրակարգ» կուսակցությունը:

Հիշեցնենք, որ այս ուժերը Հայրենի­քի փրկության շարժման մաս էին կազ­մում, սակայն շարժման մասնատումից հետո այս կամ այն թևին այդպես էլ չհարեցին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր