211652_close_icon
views-count1321 դիտում article-date 09:00 12-09-2023

Որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ փոշմանել են, որ մտել են ընտրապայքարի մեջ. որոնք են դրանք․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկություններով` Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրված որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ փոշմանել են, որ մտել են ընտրապայքարի մեջ:

Քարոզարշավի ընթացքում հանրության հետ առերեսումները նրանց ցույց են տվել, որ այս փուլում լրջագույնս սխալ էր առաջադրվելը: Այս մասին որոշակի ակնարկներ արդեն իսկ սկսել են անել նրանցից մի քանիսը:

Օրինակ` «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանն ասում է, որ պատրաստ էինք ինքնաբացարկ հայտնել` հանուն լայն կոնսոլիդացիայի ընդդեմ օրվա իշխանության: Իսկ «Միացյալ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը նույնիսկ հորդորում է իշխանություններին հենց այսօր կասեցնել քարոզարշավը եւ փորձել համախմբել ազգին, քաղաքական, հասարակական բոլոր ուժերին:

Կան նաեւ ուժեր, որոնք նույն մտքին են, բայց դեռ համարձակություն չունեն այս մասին բարձրաձայնել, բացի այդ, ափսոսում են արդեն իսկ ծախսված գումարներն ու ռեսուրսները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր