2293 դիտում
19:24 13-05-2021
ՀԱՊԿ–ը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, եթե դա էլ չօգնի` ուժ կիրառի ագրեսորի նկատմամբ. վերլուծաբան
Armeniasputnik.am-ը գրում է. «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից իրականացրած սադրիչ գործողություններին և խոսել ՀԱՊԿ–ի հնարավոր արձագանքի մասին։
Տ. Հովհաննիսյանի դիտարկմամբ` եթե արցախյան պատերազմին չմիջամտելու պարագայում ՀԱՊԿ–ը և Ռուսաստանի Դաշնությունը մատնանշել են այն հանգամանքը, որ Արցախը ՀՀ տարածքը չէ, ապա այս պարագայում Ադրբեջանն ուղղակի ագրեսիայի է դիմել ու ներխուժել Հայաստանի տարածք` բացահայտորեն խախտելով մեր երկրի պետական սահմանը, հետևաբար ՀԱՊԿ–ը, ըստ նրա, պետք է անհապաղ միջամտի, որովհետև Հայաստանը հանդիսանում է այդ կառույցի անդամ և պայմանագրով ամրագրված է, որ ռազմաքաղաքական դաշինքի անդամ ցանկացած երկրի դեմ ագրեսիան կընկալվի որպես ագրեսիա կառույցի բոլոր երկրների նկատմամբ։

«Բոլոր հիմքերը կան, որպեսզի ՀԱՊԿ–ը միջամտի Սյունիքում արձանագրված միջադեպին և ստիպի ադրբեջանական կողմին հետ քաշել իր զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից։ ՀՀ ԱԳՆ–ի տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ այդ կառույցում մեր մշտական ներկայացուցիչն արդեն իսկ տեղեկացրել է գործընկերներին կատարվածի մասին` նշելով, որ Հայաստանն Ադրբեջանի կողմից ենթարկվել է բացահայտ ագրեսիայի, պնդելով, որ ամեն ինչ պետք է անել, որ Ադրբեջանը հետ քաշի իր ստորաբաժանումները»,– նշեց վերլուծաբանը։
Հովհաննիսյանի խոսքով` այժմ փորձ է արվում հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, այսինքն` բանակցությունների միջոցով, հակառակ պարագայում ՀԱՊԿ–ը պետք է կատարի իր պարտավորությունները` ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, իսկ եթե դա էլ չօգնի, ապա իրեն իրավունք կվերապահի ուժ կիրառել ագրեսորի նկատմամբ, որն անկհայտորեն խախտել է ՀԱՊԿ անդամ երկրի պետական սահմանը։
Մանրամասներն՝ այստեղՆմանատիպ նյութեր
1701 դիտում
15:50 26-04-2022
Եվրամիությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս դադարի ժխտել Ցեղասպանությունը. Մուրադ Արթին
20299 դիտում
16:06 09-05-2024
Միայն օրենքի սահմաններում ենք գործելու. Հորդորում են այնպիսի բան չանել, որ ոստիկանությունն ուժ կիրառի. ՀՀ ոստիկանապետ
Այս բաժնից
778 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1048 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1312 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ