Հայ-Ռուսական համալսարանում կկազմակերպվի International Day of Light 2021 գիտական դպրոցը
Հայ-Ռուսական համալսարանի Ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնըև ամբիոնի բազայի վրա գործող OSA և SPIE ուսանողական միությունները NanoQIQO գիտական ծրագրի շրջանակներում մայիսի 17-20-ը կազմակերպելու են միջազգային երիտասարդական International Day of Light 2021 (IDL-2021) գիտական դպրոցը։
Դպրոցն անցկացվելու է հիբրիդային ձևաչափով։ Դասախոսություններով հանդես կգան Պատրասի համալսարանի (Հունաստան) Նյութագիտության ամբիոնի պրոֆեսոր, ՀՌՀ-ի Պատվավոր դոկտոր Սատիրիոս Բասկուտասը, Վրոցլավի համալսարանի (Լեհաստան)պրոֆեսոր, ՀՌՀ-ի Պատվավոր դոկտոր Դավիդ Բլաշկեն, ինչպես նաև Հայ-Ռուսական համալսարանիԸնդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի և ԵՊՀ-ի ներկայացուցիչները։
Դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով։
Բացի այդ՝ մայիսի 20-ին անցկացվելու է հատուկ բաց դռների օր դպրոցականների համար, որի ընթացքում նրանք կծանոթանան Հայ-Ռուսական համալսարանում գործող լաբորատորիաներին, կլսեն հետաքրքիր դասախոսություններ և կանցկացվի փոքր մրցույթ:
ՀՌՀ մամուլի ծառայություն