3040 դիտում
13:14 13-05-2021
Գիտաշխատողների աշխատավարձային բազային ֆոնդը քառապատկվում է․ Նիկոլ Փաշինյան
Օրինակ՝ գլխավոր գիտաշխատողի միջին աշխատավարձը 138 հազար դրամ է, հաջորդ տարի լինելու է 367 հազար դրամ, իսկ 2025 թվականին՝ 553 հազար դրամ:
Ինչպeս հայտնում է Tert.am-ը, այս մասին այսօր կառավարության նիստին, անդրադառնալով կրթության և գիտության նախարար Վահրամ Դումանյանի ներկայացրած նախագծին, ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նշեց, որ հաջորդ տարվանից փաստացի կրկնապատկում է բազային աշխատավարձերի չափաքանակը, այսօրվա 4 միլիարդի փոխարեն՝ 7,7-7,8 միլիարդ է լինելու, և 2025 թվականին այն դառնալու է 14,4 միլիարդ:
Փոխվարչապետը պարզաբանեց, որ նշած թվերը վերաբերում են միայն բազային աշխատավարձին և ոչ թե ծրագրային ֆինանսավորմանը, թեև այն ևս այս տարի ավելացել է: «Գիտության ոլորտում Հայաստանի նման երկիրն ունեցել է Ալիանյաններ, Մերգելյաններ և Համբարձումյաններ, որևէ բան մեզ չպետք է խոչընդոտի նման գիտնականներ ունենալ նաև տեսանելի ապագայում»,-ասաց նա:
Վահրամ Դումանյանը ևս նախագիծը համարեց սրընթաց և շեշտակի փոփոխություն: «Այժմ գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը 90 400 դրամ է կազմում, և այս առաջարկից հետո 2025 թվականին կդառնա 276 հազար դրամ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ գիտաշխատողների աշխատավարձային բազային ֆոնդը, ըստ էության, քառապատկում են, զուգահեռ, ինչպես ուսուցիչների մոտ, ատեստավորման գործընթաց է ձեռնարկվելու:
«Հայաստանում գիտնականի աշխատավարձը դառնում է լրջորեն մրցունակ՝ աշխատաշուկայում առկա այլ աշխատանքների հետ համեմատ: Աշխատավարձերի բարձրացման մեխանիզմ է ձեռնարկվել և գիտությամբ զբաղվելը ավելի գրավիչ դարձնելու մեխանիզմ է գործարկվում, որը իր բարերար ազդեցությունը պետք է ունենա ոչ միայն գիտության ոլորտի, այլ նաև ամբողջ տնտեսության վրա»,-ասաց նա և նշեց, որ սա բավական երկար ժամանակ քննարկվող առանցքային հարցերից մեկի լուծումն է:
Փաշինյանը նշեց, որ 2019-2020 թվականներից մեկնարկեցին այս փոփոխությունները, և այս որոշումները շղթայի մի մասն են օրենսդրական փոփոխություններից հետո: Նա պատահական չհամարեց, որ մի կողմից ընդունում են նախակրթության չափորոշիչը, մյուս կողմից գիտական ֆինանսավորման ավելացման որոշում:
Փաշինյանը նաև նշեց, որ շղթայի հիմքում ժողովրդագրությունն է, նաև չլուծված խնդիր ունենք կապված ընդունելության տեղերի հետ, քանի որ բուհական տեղերի բաշխումը և միջին մասնագիտական համակարգի տեղերի բաշխումը և բանաձևային կապը աշխատաշուկայի և տնտեսության հետ չեն կարողացել ձևակերպել:

Նմանատիպ նյութեր
922 դիտում
21:23 08-12-2014
Վիետնամում ՀՀ դեսպան Ռ. Վարդանյանը հանդիպում է ունեցել Վիետնամի առաջատար գիտաշխատողների հետ
Այս բաժնից
949 դիտում
23:44 15-11-2024
ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի օրակարգում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը
994 դիտում
23:27 15-11-2024
Շուխոնց ավետարանը նվիրաբերվել է Զինվորի տանը
1300 դիտում
22:49 15-11-2024
Վարչապետը ՀՀ պետական մրցանակ է հանձնել Նարայանա Մուրթիին