1000 դիտում
21:23 08-12-2014
Վիետնամում ՀՀ դեսպան Ռ. Վարդանյանը հանդիպում է ունեցել Վիետնամի առաջատար գիտաշխատողների հետ
Դեկտեմբերի 8-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ Վիետնամի Հասարակական գիտությունների ակադեմիայի առաջատար գիտաշխատողների՝ Հումանիտար ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Մայի Քուին Նամի, նույն ինստիտուտի Մարդու իրավունքների բաժանմունքի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Չունգ Վան Զունգի և «Հումանիտար ուսումնասիրություններ» գիտական հանդեսի գլխավոր խմբագիր, դոկտոր, պրոֆեսոր Լուն Զին Հայի հետ:
Դեսպան Վարդանյանը զրուցակիցներին հանգամանորեն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը:
Անդրադարձ կատարվեց հումանիտար գիտությունների բնագավառում երկու երկրների համագործակցության հնարավորություններին, կարևորվեց արդի հասարակագիտության դերը պետական կառավարման մոդելների մշակման գործում և միջազգային հարաբերությունների արդի համակարգում:
Համաձայնություն ձեռք բերվեց համագործակցել համատեղ գիտական ծրագրերի և ուսումնասիրությունների իրականացման, ինչպես նաև գիտական փորձի փոխանակման շուրջ:
Նմանատիպ նյութեր
1391 դիտում
19:34 02-09-2016
Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանի հետ
956 դիտում
21:55 21-11-2014
Դեսպան Վարդանյանը հանդիպել է Վիետնամի գիտության և տեխնոլոգիայի նախարարի հետ
Այս բաժնից
1132 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
967 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը