211652_close_icon
views-count1890 դիտում article-date 10:31 13-05-2021

Ինչպե՞ ս են վարվում պետական սահմանը խախտած և համառորեն նոր տարածքը չլքող մոլորյալների հետ․ Գևորգ Դանիելյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի միջադեպի մասին

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի՞նչ տեղեկատվական տեռորի մասին եք սկսել անտեղի խոսել` գյուտարարի կեցվածքով։ Իրողությունը ճիշտ հակառակն է` հանրային իշխանության մարմինների գործունեության (նույն կերպ` անգործության) մասին տեղեկություն ստանալը սահմանադրական իրավունք է, ինչը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով, ոչ թե որևէ մեկի քմահաճույքով։ Արծրունյան մեթոդաբանության մասին Սահմանադրության մեջ ոչ միայն ակնարկ չկա, այլև 51֊րդ հոդվածով հստակ ամրագրված է հիշյալ իրավունքի իրացման կարգը խախտելու կամ անհիմն մերժելու համար պատասխանատվություն սահմանելու մասին։ Հիմա փորձենք հավաստի համարել այն տեղեկությունը, ըստ որի` մոլորվելու արդյունքում ադրբեջանցի զինվորները հայտնվել են Սյունիքի Սև լճին հարակից բարձունքում, բայց տարրական հարց` ինչպե՞ ս են վարվում պետական սահմանը խախտած և համառորեն նոր տարածքը չլքող մոլորյալների հետ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ի՞նչ տեղեկատվական տեռորի մասին եք սկսել անտեղի խոսել` գյուտարարի կեցվածքով։ Իրողությունը ճիշտ հակառակն է` հանրային...

Posted by Gevorg Danielyan on Wednesday, May 12, 2021

Նմանատիպ նյութեր