211652_close_icon
views-count37603 դիտում article-date 22:00 12-05-2021

Ավտովթար Սյունիքի մարզում. 44-ամյա վարորդը Honda Elysion-ով բախվել է Գորիսի հիվանդանոցի բուժքրոջ Nissan-ին, վերջինս էլ բախվել է Արցախի Պաշտպանության բանակին պատկանող Toyota-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 10-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ժամը 13:00-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ, 44-ամյա Ստյոպա Ստեփանյանը իր վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 225-րդ կմ հատվածում  վազանց կատարելու ընթացքում  դուրս է  եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Գորիսի բնակիչ, 31-ամյա Աննա Սարգսյանի վարած Nissan Tiida  մակնիշի ավտոմեքենային, որն էլ կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է Արցախի Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Նորայր Սարգսյանի վարած Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Ա. Սարգսյանը  մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է  «Գորիս» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Սարգսյանը աշխատում է  «Գորիս» բժշկական կենտրոնում՝  որպես բուժքույր, իսկ Ն. Սարգսյանի ավտոմեքենան հաշվառված է Արցախի Պաշտպանության բանակի հաշվեկշռում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր