211652_close_icon
views-count1107 դիտում article-date 18:14 12-05-2021

Աթենքում բացվել է  Հունաստանի օլիմպիական թանգարանը

Աթենքի  Սպիրիդոն Լուիսի անվան  մարզահամալիրի  տարածքում բացվել է Հունաստանի օլիմպիական թանգարանը: 

Կառույցն ունի 3500 քառակուսի մետր տարածք և ընդգրկում է օլիմպիական խաղերի ողջ պատմությունը: Կարևոր մաս է  նվիրված Հունաստանի  չեմպիոններին և մրցանակակիրներին, խաղերի բնօրրան  Հին Օլիմպիային, ինչպես նաև օլիմպիական կրակին  որը մարզահանդեսի  անբաժանելի խորհրդանիշներից մեկն է: 

Ինը մետր բարձրություն ունեցող պատերը հագեցած են  ծավալուն էկրաններով, գրաֆիկայով և պաստառներով, որոնք ներկայացնում են ժամանակակակից  օլիմպիական խաղերը:

Առանձին սրահ է  նվիրված  2004թ. Աթենքի  մարզահանդեսին:

Ցուցանմուշները  ստեղծելու , այն համապարփակ դարձնելու նպատակով  կազմակեպիչները համագործակցել են  այլ թանգարանների և մշակութային կազմակերպությունների հետ

Օլիմպիական թանգարան առաջինը այցելել է  միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, ով մարտին աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Հունաստանում:  Դա  նրա առաջին ուղևորությունն էր  նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։

Բախը  կատարել է նաև  ժամանակակից օլիմպիական խաղերի մրցավայր << Պանատինաիկոս >>  ստադիոնի լուսավորության նոր համակարգի բացումը: Ներկա են եղել փոքրաթիվ  պաշտոնյաներ:

Նմանատիպ նյութեր