Աթենքում Հունաստանի բանկի դիմաց պայթյուն է որոտացել
Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնում հզոր պայթյուն է գրանցվել։ Սարքը տեղադրված է եղել Հունաստանի բանկի դիմաց կայանված մեքենայում։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Հարևան շենքերն ու մեքենաները վնասվել են, տուժածներ չկան, հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։ Ըստ դրանց տվյալների, միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ 06:00֊ին։ Պայթյունի ժամանակ բանկում միայն 2 պահակ է եղել։
Ոստիկանությունը շրջափակել է պատահարի փողոցը, որտեղ սակրավորների խումբ է աշխատում։
Պայթյունից 45 րոպե առաջ անհայտ անձինք զանգահարել են տեղական թերթի խմբագրություն, «Zougla» լուրերի կայք և հայտնել նախատեսվող պայթյունի մասին։