211652_close_icon
views-count27621 դիտում article-date 15:52 12-05-2021

Արտակարգ իրավիճակ՝ Երևանի կենտրոնում. բնակիչներն ասում են. «Քաղաքապետարանի անփութության հետևանքով ոչ միայն հայտնվել ենք շրջափակման մեջ, այլև վտանգված է բոլորիս կյանքը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Երևան քաղաքի Կոնդում բնակվող բնակիչներն ահազանգում են SHAMSHYAN.com և հայտնում, որ տևական ժամանակ է՝ հայտնվել են շրջափակման մեջ։

Երեկ՝ մայիսի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Լեոյի 40 հասցեի բնակիչներն ասում էին. «Միայն խաչակնքվելուց հետո ենք իջնում ու բարձրանում միակ բայց խարխլված ու փլուզված ճանապարհով: Այս հատվածում պետք է 9 հարկանի շենք բարձրանա, հսկա փոսը հենց դրա համար է փորվել ու դարձել կոնդեցիների անհանգստության պատճառ: Անվտանգության բացակայությունը ստիպել է բնակիչներիս դատարան դիմել ու հասել նրան, որ շինաշխատանքները ժամանակավոր դադարեցվեն, մինչև վերջնական որոշումը կլինի: Սակայն որոշումը այդպես էլ թղթի վրա է մնացել. կառուցապատողը կանգ չի առել: Փոսն ու մեծ ծավալի շինաշխատանքներն ահա այսպիսի հետևանքի են բերել:

Միակ նեղլիկ ճանապարհը, որով կարողանում էինք ներս ու դուրս անել, քանդվում է, ու ամեն րոպե ավելի վտանգավոր դառնում: Կոնդեցիները ստիպված են լինում պատին հենվելով բարձրանալ: Մյուսները վախից ընդհանրապես տնից դուրս չեն գալիս: Իսկ թաղամասի վերջին տան բնակիչները ընդհանրապես շրջափակման մեջ են հայտնվել: Հետևում փակուղի է, առջևում փորված է հսկայական փոսը, որից առաջացած ճաքերը ամեն օր ավելի են մեծանում՝ ավելացնելով նաև մեր անհանգստությունը: Քաղաքապետարանից եկել են, նկարել ճաքերը, սակայն անդարձ գնացել են»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր